Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Ապարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12