Ադրբեջանցիները կեղծում են պատմությունը` Գանձասարի վանական համալիրը համարելով աղվանական
![]() Գեղարդ հիմնադրամը գրում է. «13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում և, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չուներ»: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
