«Վարորդներին խորհուրդ ենք տալիս 160 հազար դրամանոց փաթեթներ չգնել, մինչև դատական գործընթացը չավարտվի»․ Անդրանիկ Թևանյան
139
Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 19:12
![]() «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որը տեղի կունենա հունվարի 21-ին: «Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունների համար մեզ միացել է Հայկ Մարությանի դաշինքից 9 հոգի։ Արտահերթ նիստի օրակարգում երկու հարց կա՝ կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման կասեցում և քաղաքային տրանսպորտի կասեցում։ Դեռևս դատական վեճ կա այս հարցով․․․ Դատական գործընթացի մեջ ենք։ Վարորդներին խորհուրդ ենք տալիս չգնել ավտոկայանատեղիների վճարների տարեկան160 000 դրամանոց փաթեթներ, յոլա գնալ ժամավճարներով, մինչև որ կավարտենք դատական գործընթացը»,- նշել է Թևանյանը։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |
«Սեփական անճարակության բեռը դրել են վարորդների ուսերին»․ Լիզա Ճաղարյան
3917:00Միքայել Մինասյանի գործով մեղադրյալներից երկուսի վարույթը դատարան է հանձնվել
5016:42Սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են
6915:18Մանրամասներ՝ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից
9015:00Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է
7114:54«Բոյկոտի նոր մեթոդներ են լինելու». Գևորգ Ստեփանյան
8214:42