Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։ Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. «Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում շնորհեց 44-օրյա պատերազմի մասնակցության սխրանքների համար: Հիմա նույն Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար: Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան: Ի՞նչ սխրանքներ է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի կոչմանն արժանի: Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրությամբ հայցվող քրեական գործին վերաբերող հարցերի հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42