Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ կոշտ միջոցների մասին
![]() Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը երեքշաբթի լրագրողներին ներկայացրել է ՆԱՏՕ-ի Բալթյան գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության 10 կետերը Բալթյան երկրներում անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։ «Անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում կամրապնդվի ռազմական ներկայության և տեխնոլոգիական լուծումների միջոցով»,- ասել է Սթուբը։ Նա հայտարարել է, որ Բալթյան տարածքի ՆԱՏՕ-ի երկրները կոշտ միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ։ Ֆինլանդիայի նախագահի խոսքերով, «երկրները պատրաստ են վճռական գործողություններ ձեռնարկել այնտեղ, որտեղ կարևոր ենթակառուցվածքները վտանգի տակ են»: ՆԱՏՕ-ն նաև մտադիր է նոր տեխնոլոգիաների միջոցով վերահսկել ենթակառուցվածքները և նավերը, որոնք կասկածվում են «ստվերային նավատորմի»-ին պատկանելու մեջ: Համագործակցություն կա նաև մասնավոր ընկերությունների հետ։ Հանդիպումը հրավիրվել է ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Ֆինլանդիան Ֆինլանդիայի ծոցում ձերբակալել է Կուկի կղզիներում գրանցված Eagle S լցանավը՝ Էստոնիա-Ֆինլանդիա էլեկտրահաղորդման մալուխը և չորս միջազգային հեռահաղորդակցության մալուխները վնասելու կասկածանքով: Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նավը, ենթադրաբար, ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
