«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը որևէ գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ թվում է, թե Թրամփն ու Պուտինը, օրինակ, երկխոսելու են, իսկ Բայդենն ու Պուտինը չէին երկխոսում: Չգիտեմ՝ մենք երբևէ կիմանա՞նք, թե՞ ոչ, թե ինչ էին քննարկում Վաշինգթոնն ու Մոսկվան ուկրաինական պատերազմից առաջ գրեթե վեց ամիս շարունակ՝ թե՛ նախագահների, թե՛ պետքարտուղարների, թե՛ պետքարտուղարության ավելի ցածր պաշտոնյաների, թե՛ խորհրդականների, հատուկ ծառայությունների ղեկավարների և պաշտպանության նախարարների մակարդակով: Ընկերնե՛ր, դա փաստ է, ՓԱՍՏ: Իսկ գրեթե վեց ամիս՝ սկսած 2021 թվականի հունիսից, այդ բազմամակարդակ բանակցությունները չեն լինում հենց այնպես, չեն լինում ՈՉ ՄԻ ԲԱՆ չհամաձայնվելու շուրջ, երբ դրանք իրականացվում են երկու միջուկային գերտերության մակարդակով: Նաև ընդգծեմ, որ սրանից չի բխում մի պարզունակ եզրահանգում, թե ամեն ինչ պայմանավորված է, իսկ մնացյալը՝ թատրոն: Պարզապես, բխում է այն պարզ եզրակացությունը, որ, երբ միջուկային երկու գերտերություն քննարկում են համաշխարհային հարաբերությունների ճակատագիրն ու մոդելները, բաժանարար գծերն ու ազդեցության գոտիները, դրանք ձևավորելու մեթոդն ու նույնիսկ կռվում են, մեղմ ասած, անմեղսունակություն է, եթե որևէ փոքր պետություն մտածում է նրանցից որևէ մեկի հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18