Աֆղանստանում կանանց արգելել են հեռուստատեսությունում աշխատել
![]() Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները, որոնք ձևավորվել են արմատական «Թալիբան» շարժման կողմից, կանանց արգելել են հեռուստատեսությունում աշխատել՝ որպես հաղորդավար և մեկնաբան։ Այս մասին հայտնում է Hasht-e Subh թերթը՝ հղում անելով Հերաթ նահանգի աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ համապատասխան հրամանագիր է արձակվել առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման ադմինիստրացիայի կողմից՝ այն ձևակերպմամբ, որ հեռուստաէկրաններին կանանց հայտնվելը «սադրում է տղամարդկանց»: Նախազգուշացում է ուղարկվել նաև բոլոր լրատվամիջոցներին՝ պահանջելով կատարել հրահանգը։ Արմատական շարժման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել թերթի տեղեկությունը։ Անցյալ օգոստոսին թալիբների կառավարության արդարադատության նախարարությունը հրապարակեց օրենք, որը ստորագրել էր առաջնորդը, որն ուղղված էր առաքինության քարոզմանը և արատավորությանը: 17-րդ հոդվածի համաձայն՝ Աֆղանստանում լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել կամ հեռարձակել կենդանի էակների պատկերներ։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
