Հենրիխ Մխիթարյանը` Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մասին
343
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 22:24
![]() Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին հարցին։ Նա խոստովանել է, որ երբեմն հետևում է այդ առաջնությանը: «Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից ու ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Բայց ես երջանիկ եմ «Ինտերում»»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
