Հայտնի է «Ֆերարի» թիմի պատմության լավագույն մրցարշավորդների ցանկը
![]() Հայտնի Racingnews365 մարզական պարբերականը կազմել է «Ֆորմուլա-1»-ի «Ֆերարի» թիմի պատմության լավագույն պիլոտների ցանկը։ Առաջին տեղում հայտնվել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ Միխայել Շումախերը․ գրում է «Արմսպորտ»-ը։ Շումախերը, ով աշխարհի յոթակի չեմպիոն է, «Ֆերարիի» կազմում հանդես է եկել 1996-ից 2006 թվականներին։ Նա իր տպավորիչ կարիերայի ընթացքում իտալական թիմի հետ նվաճել է հինգ անընդմեջ չեմպիոնություն՝ 2000-2005 թվականներին։ Racingnews365-ի կազմած լավագույն եռյակում Շումախերի կողքին են նաև Ալբերտո Ասկարին և Նիկի Լաուդան, որոնք համարվում են «Ֆերարիի» պատմության անբաժան մասը։ Հիշեցնենք, որ աշխարհի չորսակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը վերջերս պատմել է իր վերջին զրույցի մասին Միխայել Շումախերի հետ՝ ընդգծելով լեգենդար մրցարշավորդի ազդեցությունը իր կարիերայի վրա։ Շումախերի հաղթանակներն ու տպավորիչ նվաճումներն իսկապես թողել են անջնջելի հետք ոչ միայն «Ֆերարիի», այլև ամբողջ «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
