Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.

«Ալիևը վրեժ է լուծում ու լավ է անում». Մհեր Հակոբյան

168
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 22:12
«Ալիևը վրեժ է լուծում ու լավ է անում». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝ այսպես կոչված «ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»: Կողմերի միջև կոնֆլիկտն առայժմ զարգանում է, աննկատ և դեռ որևէ կերպ չանցած անդառնալիության կետը, բայց՝ զարգանում է: Պուտինն ու Ալիևը այս թեմայով երկրորդ անգամ են խոսել և դեռ հայտնի չէ Բաքվի արձագանքը: Ադրբեջանում իրենց, ինչպես հարկն է, թանկացնում են…
Ասեմ, Պուտին ձյա, ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ: Երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ՀՀ տարածքի վրա ոչնչացրին ռուսական ուղղաթիռը և Դուք, աչքաթող անելով դա, մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք, սա դրա հետևանքն է: Սա նաև նրա հետևանքն է, որ 2023 թ-ի սեպտեմբերի 21-ին նույն ադրբեջանցիները սպանեցին Ձեր խաղաղապահներից 5 հոգու, բայց դուք դա ևս կուլ տվեցիք: Ալիևը գիտեր, որ կուլ կտաք, քանի որ մինչ այդ էլ Էրդողանի, ձեր օդաչուի և դեսպանի թեման էիք կուլ տվել…
Եվ ահա այժմ Ալիևը ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ու լավ է անում: Բռնել է և սեղմում է, տեղը հանում է, այդ թվում նաև՝ իր ներողության տեղը: Ձեզ սեղմում է և հեղինակություն է հավաքում՝ որպես «ուժեղ տղա»: Իսկ մեզ նեղացրիր, Պուտին ձյա, Արցախը քո վրա վերցրիր, մեզ հույս տվեցիր ու… հանձնեցիր թուրքին: Մեր Արցախը տվեցիր թուրքին, մեզ նեղացրիր, նեղացրիր արցախահայությանը, որը հայերի մեջ ամենառուսամետն էր ու Արցախը տվեցիր թուրքերին…
Էհհ»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան