Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Կեղծ են սիրո այն հավաստիացումները, որ ուղղված են երևակայական հայրենիքին»․ Վահե Լոռենց

167
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 17:18
«Կեղծ են սիրո այն հավաստիացումները, որ ուղղված են երևակայական հայրենիքին»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս երկիրը հող չէ, էս երկիրը հայրենիք է։ Հայրենասիրությունն ու հայրենատիրությունը կենաց ասելու մակարդակով չպետք է լինի։ Իսկ հայրենատեր լինելու համար նախ հարկավոր է ճանաչել նրան, ապա՝ սիրել, սիրել և սիրել․․․ Չճանաչելով անկարող ես սիրել։ Դա վիրտուալ՝ անպտուղ սեր է։ Ուրեմն կեղծ են սիրո այն հավաստիացումները, որ ուղղված են երևակայական հայրենիքին։ Հայրենիքը լիարժեք սիրելու համար պետք է թիկունքով հենվել, թինկն տալ նրան, պետք է ձեռքերդ հողոտվեն, ոտքերդ տաքանան լավայոտ քարերից․․․ պետք է հողիդ շունչն ու տնքոցն զգաս»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց