Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը համարեցին իշխանությունը պատուհասին նվիրելը». Արգիշտի Կիվիրյան

150
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 19:18
«Երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը համարեցին իշխանությունը պատուհասին նվիրելը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ուկրաինական հարցով հնարավոր բանակցություններում Մոսկվայի դիրքորոշման մասին, հայտարարել է, որ դեմ է զինադադարին։ «Զինադադարը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Մեզ պետք են վերջնական իրավական պայմանավորվածություններ, որոնք կֆիքսեն Ռուսասատանի Դաշնության անվտանգության ապահովման բոլոր պայմանները»,- հայտարարել է նա։ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ զինադադարը ընդամենը թույլ կտա Ուկրաինային ու նրա Արևմտյան հովանավորներին՝ շահել ժամանակ ու նոր ուժերով մտնել նոր պատերազմի մեջ։ Եվ այս պարագայում, եթե անցկացնենք զուգահեռներ Արցախյան հարցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ 1994 թվականի զինադադարը դա ճանապարհ էր դեպի ոչ մի տեղ՝ առանց վերջնական իրավական պայմանավորվածությունների այն ընդամենն օգտագործվեց Բաքվի կողմից, որպեսզի շահի ժամանակ, վերապատրաստվի, զինվի ու անցնի նոր հարձակման։ Առավելևս, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին խիստ ձեռնտու էր հավատալ ու լայն զանգվածներին հավատացնել, որ Արցախյան հարցը ունի բանակցային լուծում։ Ընդ որում, եթե Արցախյան հարցը ուներ բանակցային լուծում, ոչինչը չէր խանգարում իրենցից ամեն մեկին իր ղեկավարության շրջանում ստորագրելու համապատասխան փաստաթուղթը։ Այնինչ Բաքուն ուղղակի ձգում էր ժամանակ, որպեսզի ընտրի հարմար պահը, իսկ հայերը բանակցությունների սեղանի շուրջ ընդամենը մսխում էին Առաջին պատերազմի հաղթանակը, ու երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը համարեցին իշխանությունը պատուհասին նվիրելը»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան