Չինական ապրանքանիշերը գրավել են ռուսական ավտոշուկայի գրեթե 70%-ը
![]() Միայն 2024 թվականի 11 ամիսների արդյունքներով՝ չինական ապրանքանիշերի մասնաբաժինը մարդատար նոր ավտոմեքենաների ռուսական շուկայում հասել է 60%-ի, հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Avtostat-ի վերլուծությանը։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի սկզբին, մինչ հակառուսական պատժամիջոցների խստացումը, չինական ավտոմոբիլային ապրանքանիշերը Ռուսաստանի Դաշնությունում զբաղեցնում էին 10% բաժնեմաս։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունում չինական նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 848 հազար միավոր։ Ռուսաստանն ամրապնդել է չինական ավտոարդյունաբերության ամենամեծ շուկայի իր կարգավիճակը։ Ռուսական ավտոդիլերների ասոցիացիայի (ROAD) տվյալներով, ներկայում Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես ներկայացված են Չինաստանից ավտոմեքենաների 60 ապրանքանիշեր, իսկ մյուս մասը ներմուծվում է ներմուծման այլընտրանքային ուղիներով։ Ըստ Rolf դիլերային հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սվետլանա Վինոգրադովայի, առանց արևմտյան կոնցեռնների ռուսական շուկայից հեռանալու, չինական ապրանքանիշերը դժվար թե կարողանան զբաղեցնել շուկայի ներկայիս 60%-ը։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
