33-ամյա տղամարդը կրակ է բացել հարևանի տան ուղղությամբ
![]() Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։ Դեպքի վայր ժամանած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին են տեղափոխել 33-ամյա տղամարդու։ Հաղթանակ թաղամասի 47-ամյա բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ իրենց 33-ամյա հարևանը, ում հետ նախկինում խնդիրներ են ունեցել, 15-20 անգամ կրակել է իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վագոն-տնակը, կոտրվել են ապակիները: Ըստ կնոջ՝ 33-ամյա հարևանը նկատելով, որ ինքն ու ամուսինը վագոն տնակում են, կրակել է նաև նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ամուսինները չեն տուժել, նրանց պատճառվել է միայն գույքային վնաս։ 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: |
«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան (տեսանյութ)
7015:12«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան
8814:36Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
8114:18«Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է». Արշակ Աբրահամյան
8813:48«Իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել». Արթուր Չախոյան
9513:30«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
10113:24