Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Իշխանափոխությունը կախված է Փաշինյանին խաղացնող դրսի ուժերից»․ Արմեն Աշոտյան

81
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 16:00
«Իշխանափոխությունը կախված է Փաշինյանին խաղացնող դրսի ուժերից»․ Արմեն Աշոտյան

«Չեմ ուզում հեգնել կամ կատակի տալ․ իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր»,- դեկտեմբերի 17-ին՝ հերթական դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, թե իշխանափոխությունը երբ կլինի, այս պահին կախված է ոչ թե ժողովրդից, որը ոնց որ թե չի ուզում իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը, որքան՝ Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։

«Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից հետո կարմիր պետք է տային, նա վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից։ Մի՛ հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին, Արևմուտքը երկու ձեռքով է խաղում․ հանրային դաշտում է գովում է Նիկոլին, դուխ տալիս և շախի գցում ռուսների դեմ, իսկ տակը փորձագիտական բոլոր մակարդակներում ՝ Պետդեպի զեկույցը հիշեք, ԵԽԽՎ զեկույցը, Freedom House-ը, տակից իրենք գրում են, որ Նիկոլը քըխ ա»,- ասաց Աշոտյանը։

«Իշխանափոխությունը կախված է Փաշինյանին խաղացնող դրսի ուժերից»․ Արմեն Աշոտյան