Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-ն երբևիցե եղել է այսքան ժողովրդավար». Դավիթ Առուշանյան

90
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 14:48
«Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-ն երբևիցե եղել է այսքան ժողովրդավար». Դավիթ Առուշանյան

Շիրակի մարզպետի թեկնածու Դավիթ Առուշանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նախկին մարզպետ Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն․ «Նրա դիմումը որոշիչ դարձավ իմ մարզպետի պաշտոնում առաջադրվելու համար»,- ասել է նա՝ շարունակելով․ «Նաև Գյումրու նախնական ընտրությունները որոշիչ դարձան ինձ մարզպետի պաշտոնում առաջադրելու համար: Գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Նախ պետք է մարզի ներդրումային ֆոնդը բարելավվի, և գյուղ առ գյուղ ծրագրերի մասին իմանան, քանի որ մարդիկ անտեղյակ են լինում ծրագրերից և չեն կարողանում օգտվել դրանցից»,- ասաց Առուշանյանը:

Այն հարցին, թե «կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ-ում միապետություն է, չկա օրենսդիր, գործադիր, դատական համակարգի տարանջատում», Առուշանյանը պատասխանեց. «Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ Հայաստանը երբևիցե եղել է այսքան ժողովրդավար, և երբևիցե եղել է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և ամեն մեկը իր դերն ու դիրքն է ունեցել»:
Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-ն երբևիցե եղել է այսքան ժողովրդավար». Դավիթ Առուշանյան