Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանյան և արցախյան կազմակերպությունները դրամաշնորհներ են ստացել հակահայ հիմնադրամից». Նաիրի Հոխիկյան

106
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 13:00
«Հայաստանյան և արցախյան կազմակերպությունները դրամաշնորհներ են ստացել հակահայ հիմնադրամից». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ որտեղ ներկայացնում է մի շարք հայաստանյան և արցախյան հասարակական կազմակերպությունների, որոնք տարբեր տարիների դրամաշնորհներ են ստացել այնիպիսի հիմնադրամներից, որոնք, ըստ լրագրողի, տարիներ շարունակ զբաղված են եղել հակահայկական աշխատանքով: Հոխիկյանը նշում է կոնկրետ կազմակերպությունների և հիմնադրամի անուններ. ««Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպությունները, որոնք արցախցիներ են ստեղծել, «Բաց հասարակության հիմնադրամ»-ից, որը տարիներ շարունակ զբաղված է եղել Արցախը Ադրբեջանին հանձնելու հակահայկական աշխատանքով, ստացել են դրամաշնորհներ՝ իբր պատերազմի մասին ֆիլմեր նկարելու համար, բայց նման ֆիլմեր չկան:

«Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպությունը, որը ստեղծել են արցախցիներ և ներկայանում են որպես արցախցիների շահերի, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, շատ ակտիվ համագործակցում են Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի հետ, որը ավանդական սորոսական կազմակերպություն է և բազմիցս զբաղված է եղել իբր թե ժողովրդավարության անվան տակ իրականում հայկական բանակը քանդելու և Արցախը հայերից զրկելու առերևույթ գործունեությամբ: Ցավով արձանագրում ենք, որ արցախյան կազմակերպություններ, արցախցիներ ևս ներգրավված են եղել այդպիսի աշխատանքների մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան