Անդրանիկ Քոչարյանը, կոռուպցիոն թեմաներն ու Արփի Դավոյանի մանդատը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում: Անդրանիկ Քոչարյանը մենակ չի թողել Դավոյանին, երկրորդել է նրա ասածները, ասել, որ կոռուպցիան իշխանության ներսում անթույլատրելի չափերի է հասել: Արփի Դավոյանն էլ մի քանի ակնարկներ է արել որոշ պատգամավորների՝ այդ թվում և Սիսակ Գաբրիելյանի մասով: Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին: Ու հենց սա հաշվի առնելով՝ ՔՊ վարչությունում և կուսակցության ակտիվի մեջ Արփի Դավոյանը կորցրել է իր վստահությունը՝ որպես հավատավոր թիմակից: Անգամ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ու նրա կողմնակիցները թիմի ներսում հայտարարել են, թե Արփի Դավոյանի պահվածքը դավաճանական է, քանի որ չի կարելի թիմակիցներին քննադատել որևէ դեպքում՝ անգամ ներսում: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին կոռուպցիոն բացահայտումներց հետո Դավոյանը սպառնալից մեսիջներ է ստացել, թե՝ «Քեզ ոչնչացնելու եմ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում: Շարունակելի…»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54