«Ըստ սցենարի` «սուրբ» Փաշինյանը փորձում է «երկնային դրախտ ստեղծել», թիմակիցներն են խանգարում»․ Քրիստինե Վարդանյան»
«Տեսնում ենք բռնաճնշումներ, ՔՊ-ն ինչ մեթոդներ կիրառում էր ընդդիմադիրների, տարբեր քաղաքացիների նկատմամբ, հիմա ակնառու կերպով թիմի այն անդամների նկատմամբ են կիրառում, ովքեր իրենց հետ համաձայն չեն, ու սպառնալիքներ են տեղում»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «ՔՊ-ում շատերը հասկանում են, որ Հովիկ Աղազարյանն ամենամեծ խայտառակ հեռախոսազրույցներ ունեցողը կամ ամենամեծ հանցագործը, ահաբեկիչն ու սաբոտաժ անողը չէր․․․ Շատերի մոտ արթնացավ այն գիտակցումը, որ իրենց վերաբերվում են՝ որպես «ուսապարկի», և մի օր կարող են Հովիկ Աղազարյանի փոխարեն լինել իրենք։ Կարծում եմ՝ կրակը հասել է շատ ՔՊ-ականների դռանը, նրանք հասկացել են, թե երբ Փաշինյանից SMS ստանան ու չկատարեն, իրենց անձնական կյանքի հետ ինչ կարող է լինել»,- նշեց Վարդանյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել և հիմա սցենար է խաղարկվում, ըստ որի՝ «սուրբ Փաշինյանը փորձում է անել ամեն ինչ, որ «երկնային դրախտ ստեղծի», թիմակիցներն են խանգարում»։ |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54