Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցի կառավարությանը
![]() Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Օլաֆ Շոլցի կառավարությանն անվստահություն հայտնելուն։ Գերմանիայի կանցլերն ինքն է բարձրացրել այդ հարցը խորհրդարանում, երբ իր կոալիցիան փլուզվել է: Գերմանիայում արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին։ Այժմ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 21 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի ցրելու Բունդեսթագը։ Նա ավելի վաղ ասել էր, որ «երկրին անհրաժեշտ է կայուն մեծամասնություն և կառավարություն, որն ունակ է գործելուն», ուստի սպասվում է, որ Շտայնմայերը կցրի Բունդեսթագը։ Այնուհետեւ 60 օրվա ընթացքում Գերմանիայում նոր ընտրություններ կանցկացվեն։ Հարցումների համաձայն, Ֆրիդրիխ Մերցի գլխավորած քրիստոնեական կուսակցությունների կոալիցիան ունի արտահերթ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունը՝ նրան աջակցում է ընտրողների 30%-ից մի փոքր ավելին։ Մերցը, մասնավորապես, խոստանում է ավելացնել ռազմական ծախսերը և փակել սահմանը անօրինական ներգաղթյալների առաջ։ Նա չի բացառում նաև Ուկրաինային «Տավրուս» հրթիռներ մատակարարելու հնարավորությունը. դրան դեմ են Շոլցն ու նրա կուսակցությունը։ |
«Նիկոլ Փաշինյանը տեր է ման գալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3223:36«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
8322:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)
10321:24«Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է 60-րդ հոդվածի հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել». Արթուր Չախոյան
9821:18ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցի արդյունքները
11020:48«Հայաստանը շարունակում է մնալ անշարժ». Դավիթ Անանյան
12620:18