«Փաշինյանն ու կինը ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, այնքան հեռանում են իրականությունից»․ Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ու կինը ստեղծում են վիրտուալ Հայաստանի պատկեր, որն իրականում ամենահակապետական մոտեցումն է, որովհետև իրենց ստեղծած այդ Հայաստանում որևէ պետական բան չկա՝ գաղջ մատերիալիզմի դրսևորում է։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168-ի եթերում՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի և նրա կնոջ հրապարակումները սոցիալական ցանցերում։ Քաղաքագետի բնորոշմամբ, դա արվում է ամենագռեհիկ, ամենացածրորակ բլոգերների մատուցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի, որոնք մրցակցության մեջ են՝ ում դիտումներն են շատ։ «Ես խորհուրդ կտայի իրենց՝ այդ տեսլականի մեջ շատ չխորանային, որովհետև նախահեղափոխական Ֆրանսիայում Ժան Ժակ Ռուսոն տարբեր Ֆրանսիաների բախումն էր նկարագրում՝ որպես հեղափոխության պատճառ», - նշեց Սուրենյանցը և հավելեց․ «Որովհետև իրենք ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, կտրվում են իրականությունից, և փոքրացնում են այն միջավայրը, որը թույլ կտա իրենց՝ քաղաքակիրթ հեռանալ»։ |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54