ՀԱՀ-ը Պուտինին չի հրավիրի G20-ի գագաթնաժողովին
![]() Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի հրավիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Յոհանեսբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ Դա կապված է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի հետ։ ՀԱՀ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը, որն ընկած է ՄՔԴ-ի հիմքում, և պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի առաջնորդին, եթե նա այցելի: Նման կանոնները գործում էին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Յոհանեսբուրգում 2023 թվականի օգոստոսի 22-24-ը։ «Իրավական իրավիճակը չի փոխվել Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովից հետո։ Մենք որևէ ազդեցություն չունենք ՄՔԴ-ի որոշումների վրա», - ընդգծել է Մագվենյան: Մեկ տարի առաջ Պուտինը տեսակապով մասնակցել է BRICS-ի գագաթնաժողովին։ Ռուսական կողմն անձամբ ներկայացնում էր ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։ G20-ն ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների ակումբ է: ՀԱՀ-ը նախագահությունը ստանձնել է դեկտեմբերի 1-ին 12 ամսով։ Սպասվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը։ Միջազգային քրեական դատարանը Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել դեռևս 2023 թվականի մարտին։ Ուկրաինացի երեխաների արտաքսման հետ կապված՝ նրանք կասկածվում են «Ուկրաինայի պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների մեջ»։ Մոսկվան իրավաբանորեն առոչինչ է համարել ՄՔԴ-ի որոշումը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն իր հերթին քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
