Ասադի ընտանիքի կարողությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի
![]() Բաշար ալ-Ասադի ընտանիքի ակտիվների արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի (11,4 միլիարդ եվրո)՝ չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին Սիրիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է ընդամենը 8,98 միլիարդ դոլար (8,54 միլիարդ եվրո): Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Ասադի վարչակարգի տապալման հետ մեկտեղ համաշխարհային որս է սկսվել նրա ընտանիքի բազմամիլիարդանոց կարողության համար, ընտանիք, որը Սիրիայում իշխում էր ավելի քան 50 տարի, գրում է աղբյուրը։ «Նրանք շատ ժամանակ ունեին հեղափոխությունից առաջ իրենց փողերը լվանալու համար: Նրանք միշտ ունեին պլան Բ, և այժմ լավ պատրաստված են վտարանդիությանը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի կառույցներից մեկում Սիրիայի նկատմամբ տարվող քաղաքականության համար պատասխանատու Էնդրյու Թաբլերը: Նա նախկինում աշխատել է Ասադի ընտանիքի անդամների ունեցվածքի բացահայտման ուղղությամբ՝ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Բաշար ալ-Ասադը և նրա հայրը՝ Հաֆեզը, հարստությունը թաքցրել են արտերկրում՝ հարազատների օգնությամբ, հայտնում է WSJ-ն: Ռուսաստանում անշարժ գույք, հյուրանոցներ Վիեննայում և ինքնաթիռ Դուբայում 2013 թվականից մինչև 2019 թվականը նախկին նախագահի հարազատները 40 միլիոն դոլարով (38 միլիոն եվրո) գնել են առնվազն 20 շքեղ բնակարան Մոսկվայում, գրում է Financial Times թերթը։ Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2022 թվականի գնահատումների՝ Ասադների հետ կապված բիզնեսների և ակտիվների արժեքը կարող է տատանվել 1 միլիարդ դոլարից մինչև 12 միլիարդ դոլար (950,000-ից մինչև 11,4 միլիարդ եվրո): Այդ միջոցները հաճախ ձեռք են բերվել պետական մենաշնորհների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության (հատկապես Captagon ապրանքանիշով ամֆետամինի) միջոցով, և հետագայում մասամբ վերաներդրվել միջազգային իրավունքի համար անհասանելի իրավասություններում, նշում է WSJ-ը: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
