Արաբական երկրները Սիրիայի վերաբերյալ հայտարարություն են տարածել
![]() Մի քանի արաբական երկրներ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում իշխանությունը խաղաղ փոխանցելու կոչ են արել: «Բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է ներկայացված լինեն այս գործընթացում»,- ասվում է Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ: Այն հրապարակվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Հորդանանի Ակաբա քաղաքում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ քննարկման ավարտին: Արտաքին գործերի՝ թվով ութ նախարարները նաև կոչ են արել, որ Սիրիայում քաղաքական գործընթացներն ընթանան ՄԱԿ-ի և Արաբական լիգայի վերահսկողության ներքո և համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2015թ. հռչակագրի: Հայտարարության տեքստում կոչ է արվել զերծ մնալ ցանկացած էթնիկ կամ կրոնական խտրականությունից: Սիրիայում բոլոր մարդկանց համար արդարության և հավասարության կոչեր անելով՝ արաբ նախարարները հանդես են եկել պետական հաստատությունների պահպանման օգտին, որպեսզի երկիրը «քաոսի մեջ չընկնի»: Բացի արաբական ութ երկրների արտգործնախարարներից, Աքաբայում խորհրդակցություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը։ |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48