Զելենսկին կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելության հարցը
![]() Հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Բրյուսելում հանդիպել մի քանի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ առաքելություն ստեղծելու հնարավոր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, նախատեսված է հանդիպում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդայի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստանի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Ղեկավարները մտադիր են քննարկել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու ուղիները, ինչպես նաև Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությունը խաղաղապահ կոնտինգենտի կազմում։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
