Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում ավարտվել է նախագահի ընտրության քվեարկությունը

509
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 14:24
Վրաստանում ավարտվել է նախագահի ընտրության քվեարկությունը

Վրաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, որին մասնակցել է ընտրական կոլեգիայի կեսից ավելին։ Այս պահին երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է ձայների հաշվարկը։

Հիշեցնենք՝ միակ թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։

Հիշեցնենք նաև, որ նախագահին ընտրում է ընտրական կոլեգիան, որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։