«Ո՞ր տղամարդկային կոդեկսով է թիմակիցների մասին հակառակ ճամբարի լրատվականին ինֆորմացիա տալիս»․ Վահագն Ալեքսանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում խոսել է ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին հեռացնելու վերաբերյալ կուսակցության որոշման պատճառների, կուսակցական և պետական գործերից ինֆորմացիոն արտահոսքերի և դրանց հնարավոր հետևանքների, Ասլանյանի և Աղազարյանի նկատմամբ ՔՊ-ի գործողությունների վերաբերյալ առկա քննադատությունների մասին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ն իր կուսակիցներին չներեց այլ կարծիք ունենալու համար և հնարավորություն չտվեց պարզաբանումներ ներկայացնելու խմբակցությունում, Ալեքսանյանը նշեց․ «Այլ կարծիքն ու այլ առաջարկը ո՞րն է, եկեք ճիշտ հասկանանք․ խմբակցության նիստը փակ նիստ է․ ո՞ր տղամարդկային, ո՞ր մարդկային կոդեկսով ա քո թիմակիցների մասին փակ քննարկումից հետո հակառակ ճամբարի լրատվական «Հրապարակ»-ին ինֆորմացիա տալը համարվում բարոյական, համարվում մարդկային։ Դա այլախոհություն չի, դա ուրիշ բան ա․․․ Մարդը «Հրապարակ»-ի ինֆորմատորն է եղել տարիներ շարունակ»։ |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30