«Ափալ-թափալ, պիժամոներով շտապել էին ԱԺ՝ Ասլանյանին հեռացնելու»․ Գառնիկ Դանիելյան
«Նիկոլ Փաշինյանն է, իմ կարծիքով, հրահանգել, ասել՝ «գնացեք, էս մի քանի րոպեի ընթացքում տեսնեմ, որ ամեն ինչը կատարել եք»։ Մի քանի ժամվա ընթացքում, ափալ-թափալ, պիժամոներով շտապել էին խորհրդարան, որ Ասլանյանին հեռացնեն»։ Այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «24 նյուզ»-ի եթերում ՝ մեկնաբանելով ուշ երեկոյան ՔՊ խմբակցության նիստում պատգամավոր Հակոբ Ասլանյանին հեռացնելը։ Ըստ նրա, Ասլանյանին պարտադրել էին հրապարկել փոշմանելու տեքստը, մի հատ էլ այդպես էին ստորացրել՝ հասկացնելով՝ «տես, մենք կուզենք՝ դու կգրես, հետո նորից կհեռացնենք»։ Դանիելյանն ընդգծեց, որ մարդկանց ասվել է՝ իրենք ինչ անեն, իրենք չեն որոշողը, որոշողն ուրիշ տեղերում է, իրենք ուսապարկի դերում են, որոշումներ դակելու, մի հատ էլ նայում են կողքի հայացքներին՝ տեսնեն՝ ով ինչ ռեակցիա է տալիս։ «Հանկարծ մեկն էլ որ մի դրական բան ասի, ասում են՝ «հը՞, ուրեմն մի բան կա ստեղ, վե՛րջ, ընդդիմության հետ ես, կապեր ունես, այսինքն՝ սա ո՞ր թիվն է, հո Հյուսիսային Կորեան չի», - տարակուսեց պատգամավորը։ |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30