ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու և ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու և ինչպես են տրամադրվել այլ անձի: Եվ եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիք, ինչ գործողություններ են արվել արդյունքում։ Գրել էինք, որ 2 կառույցից էլ պատասխան չստանալուց հետո փաստաբանը դիմել է դատախազություն: Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը ևս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, և հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան և դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։ ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական և վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերով»։ |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12