Օրբանը հայտարարել է, որ Զելենսկին հրաժարվել է հրադադարի առաջարկից
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Զելենսկին մերժել է Հունգարիայի առաջարկը՝ հրադադար հաստատել և ռազմագերիների փոխանակել Ռուսաստանի հետ Սուրբ Ծննդյան տոնին։ Հունգարիայի վարչապետի խոսքով, ԵՄ նախագահության ավարտին Հունգարիան հավելյալ ջանքեր է գործադրել խաղաղության հասնելու համար և արել է համապատասխան առաջարկ։ «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- եզրափակել է Օրբանը: Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում: «ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք հավելյալ ջանքեր գործադրեցինք խաղաղության հասնելու համար։ Մենք առաջարկել ենք Սուրբ Ծննդյան զինադադար և գերիների լայնածավալ փոխանակում։ Որքան տխուր է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է Օրբանը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 11-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի մասին։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ վերջին շաբաթները դարձել են ամենավտանգավորը ամբողջ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Կրեմլը հայտնել է, որ զրույցի ընթացքում Օրբանը հետաքրքրություն է հայտնել օգնելու գտնել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման ուղիները, մինչդեռ Պուտինը մատնանշել է Ուկրաինայի իշխանությունների «կործանարար գիծը», որն անհնարին է դարձնում խաղաղ բանակցությունները։ Կրեմլից հավելել են, որ զրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։ |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48