«Հովիկ Աղազարյանի համասեռամոլ կապերի մասին լուրը բլեֆ է՝ իշխանության կողմից»․ Կարեն Քոչարյան
![]() Հովիկ Աղազարյանին չեն գաղտնալսել, նրա հեռախոսը առգրավել են, մեջի նյութերը հանել են և տարածել: Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Եթե ընդհանուր խոսենք, թե իշխանությունում ինչ է կատարվում, ապա կատարվում է այն, ինչ սովորաբար կատարվում է բոլոր իշխանությունների հետ, երբ կտրվում են իրականությունից, երբ արդեն ունեն բավականին լուրջ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, տարբեր լծակների, այդ թվում՝ վարչական, կադրային լծակների տիրապետելու խնդիր: Այս ամեն ինչը ցանկացած իշխանությունում կա, պարզ է, որ չտեսների իշխանությունում դա ավելի ցայտուն և ավելի շուտ պետք է լինի։ Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, ապա այստեղ ավելի շատ խոսում են Նիկոլ Փաշինյանի անձնական վախերը առ այն, որ իրեն հանկարծ թույլ կհամարեն: Ինքը սարսափելի վախենում է թույլ երևալուց։ Հովիկ Աղազարյանին WhatsApp-ով խնդրանքը չկատարելը կարող էր ընկալվել, ընդ որում թիմակիցների կողմից՝ որպես Նիկոլ Փաշինյանի թուլության նշան։ Դրա համար է արվում այս ամեն ինչը»,- նշեց քաղտեխնոլոգը։ Նա նկատեց, որ ՔՊ-ի թիմում առավել ակտիվ են նրանք, որոնք գիտեն, որ իրենց վրա հաստատ կոմպրոմատ կա։ «Եթե անգամ չլինի էլ կոմպրոմատ, ես տեսնում եմ, որ այս իշխանությունը կարող է շատ հանգիստ պարզապես մարդկանց վրա սարքել, այդ թվում նաև՝ իր թիմակիցների»,- նշեց Քոչարյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը Հովիկ Աղազարյանի հեռացման դեպքում շեշտը դնում է բարոյական նորմերի խախտման վրա, Քոչարյանը հավաստիացրեց․ «Լրիվ սարքում են․․․ Աղազարյանի համասեռամոլ կապերի մասին լուրը բլեֆ է՝ իշխանության կողմից»։ |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
71120.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17813.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51930.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88406.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77323.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61618.05.2026, 01:12
