Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ»․ Հայկ Մամիջանյան

111
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 12:24
«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ»․ Հայկ Մամիջանյան

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ»,- Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպետք է Ղարաբաղում կռվեր Հայաստանի համար, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի»։
Հարցին, իսկ ինչո՞ւ հանրապետական իշխանությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, Մամիջանյանը պատասխանեց․ «Երկու փաստարկ այդ մասով․ առաջինը՝ անկախության ճանաչումը ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում։ Ուստի ակնհայտ է, թե ինչի համար այդ գործողությունը չէր արվում, քանի որ բազմիցս նշվել է՝ ցանկացած վատ բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը։ Երկրոդ դրվագը՝ 2008 թվականին ՄԱԿ-ի ասամբլեայում ընդունվել է կեղծ հակահայկական մի բանաձև։ Եվ երբ հերթական անգամ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարները Հայաստանին հորդորում էին որևէ դեպքում չճանաչել Արցախի անկախությունը և չտորպեդահարել բանակցային գործընթացը, ՀՀ-ն պայման առաջ քաշեց, որ եթե ևս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի պրոադրբեջանական բանաձև, ապա դա հանդիսանալու է պատճառ, որպեսզի ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ պայմանի առաջքաշումից ի վեր ՄԱԿ-ում երբեք նման բանաձև չի ընդունվել։ 2016 թ․ Ապրիլյանի ժամանակ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է արցախի անկախությունը։ Պատերազմը դադարեց Ադրբեջանի խնդրանքով՝ 4-րդ օրը։ Իսկ 2020 թվականի 44-օրյայի ընթացքում ինչո՞ւ Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը, այ լավ կլինի ինքը պատասխանի այդ հարցին»,- ասաց Մամիջանյանը

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ»․ Հայկ Մամիջանյան