Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին քարոզարշավի համար է պետք»․ Հայկ Մամիջանյան

98
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 12:06
«Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին քարոզարշավի համար է պետք»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները չմեկնաբանեցին «ադրբեջանցիների վերադարձի» մասին Ալիևի հայտարարությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով մեկնաբանություններ չտալը կապ չունի բանակցային էթիկայի կամ խորհրդապահության հետ․ «Կա շատ մի պարզ բացատրություն, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի, վախենում է հիմա հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում ստիպված լինի դրա համար հավելյալ սուտ հորինի։ Երկրորդ՝ ՀՀ անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, քանի որ Փաշինյանը ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից։ Դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, իրեն պետք է ալիևի ստորագրությամբ թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, որպեսզի նա կարողա քարոզարշավ անել»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից բարի կամքի որևէ դրսևորում չի տեսնում։
«Ադրբեջանը ինչ առաջ քաշի փաշինյանենք համաձայնվելու են։ Կասկածներ ունեմ, որ նրանք փաստարկված դեմ չեն արտահայտվել ադրբեջանցիների վերադարձին»,- ասաց Մամիջանյանը

«Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին քարոզարշավի համար է պետք»․ Հայկ Մամիջանյան