Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ է Ալիևն ուզում տիրանալ Սյունիքին». Արթուր Գևորգյան

101
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 11:24
«Ինչո՞ւ է Ալիևն ուզում տիրանալ Սյունիքին». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է Ալիևն ուզում տիրանալ Սյունիքին։
Ամենատարբեր հաշվարկներով էնտեղ կա մոտ 16 տրիլիոն դոլարի հանքանյութ։
Օրինակի համար Աֆղանստանում, որտեղ գտնվում են զմրուխտի եզակի հանքեր, կա 3 տրիլիոնի հանքանյութ։
Սա այն դեպքում, երբ Սյունիքն Աֆղանստանից փոքր է տասնյակ անգամներ։
Բայց ամենագրավիչ պատառը ռադիոակտիվ նյութերն են, որոնց տիրանալով՝ Ադրբեջանն ապահովում է իր պետության գոյությունը նավթի ու գազի պաշարների ավարտից հետո։
Առհասարակ ինչո՞ւ է միջանցք պահանջում։
Որպեսզի ՀՀ-ին արգելի հանքերի շահագործումը, ինչպես արգելեց մետալուրգիական գործարանի շահագործումը, ինչպես պայքարում է հայկական ատոմակայանի դեմ։
Ստացվում է, որ անգամ հայկական կամ երրորդ ուժի կողմից կառավարվող միջանցք տալը լուրջ խնդիր է դառնալու մեզ համար։
Ստացվում է, որ դեռ 100 տարի, 300 տարի առաջ այս շրջանները եղել են մեր համար կարևոր ու՝ ոչ միայն որպես ճանապարհ։
Իսկ եթե որևէ մեկը դեռ չգիտի, որ 300 տարի առաջ ռադիոակտիվ նյութերի մասին տեղեկություններ եղել են, շուտով կհամոզվի։
Ինչևէ, Սյունիքն անգերազանցելի հարստություն է ու ողջ խնդիրը նրանում է, որ Սյունիքի հանքային երակները տարածվում են դեպի Իրան և Նախիջևան։
Իսկ Արցախը ևս 6 միլիոնի հանքանյութեր ունի ու, եթե հիմա տեղյակ չենք կամ կարծում ենք, որ ճանապարհ, երկաթգծեր էնտեղ կառուցվում են միայն ռազմական նպատակներով, ապա՝ երբ հետ դառնանք, կտեսնենք, որ ընդերքն ավերված ենք գտնելու։
Իսկ ինչո՞ւ չեն շտապում բնակեցնել Արցախի տարածքը: Ընդերքը փակելուց դա ոչ մեկին պետք չէ»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան