Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

«Ստեղծված իրավիճակն արցախցիներից շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի մասին». Տիգրան Աբրահամյան

71
Այսօր, 09:36
«Ստեղծված իրավիճակն արցախցիներից շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի մասին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու՝ կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:
Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:
Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:
Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»: