ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «ղ/աղբանոց»․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Հովիկ Աղազարյանին այս օրերին դատափետում են մի թիմում, որտեղ մեծամասնությունն ակնհայտ խնդիրներ ունի բարոյականության հետ, և շատերը երկակի կյանքով են ապրում՝ բաժանվել են, սիրուհիներ ունեն, իրենց զավակներին տիրություն չեն անում, սեռական փոքրամասնությունների թվին են պատկանում և այլն։ Անգամ խոսքային մակարդակում նրանք օրինավոր չեն: Դիցուք, մեզ պատմեցին, որ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ներքին զրուցարան ունեն՝ չաթ, որի անվանումը «Ղ/Աղբանոց» է, որը ոչ այնքան աղբանոցի հետ է ասոցացվում, որքան «ղախպանոցի»։ Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, և շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում և չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերևներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատև նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը»։ |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12