«Վարորդի գերծանրաբեռնվածության զոհը կարող ենք լինել բոլորս»․ Գևորգ Դավթյան
Փաստաբան Գևորգ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ, ուղևորափոխադրման ոլորտում սկսված և շարունակելի փոփոխություններն ընդհանուր առմամբ դրական են, քանզի նպաստում են այդ ոլորտում համակարգային կոռուպցիայի վերացմանն ու տրանսպորտի բարեկարգմանը։ Կարծում եմ՝ կընդունեք, որ մինչ այս փոփոխություները տրանսպորտից գոյացած գումարների առյուծի բաժինը օրինական չի ձևակերպվել, և երբ հիմա այն համակարգվել է և այլևս գրպանելու հնարավորություն չկա, այն որոշ խմբերի համար ընդունելի չէ, որը շատերը կարող են քաղաքականացնել, որը կարծես թե սկսել են։ Սակայն այնպես չէ, որ խնդիրներ չկան, և անկախ նրանից, որ վարորդները նախկինում կարողացել են ավելի շատ գումարներ ստանալ ոչ օրինական ձևակերպմամբ, քան այսօր նրանց տրվածն է, ապա պետք է փաստենք, որ աշխատավարձի այն արժեքները, որոնք ներկայացվում են՝ որպես բարձր վարձատրվող, իրականում այդպես չէ, եթե իհարկեե մեկ վարորդը առանց հերթափոխի յուրաքանչյուր օր աշխատում է 14-ից ավել ժամ։ Դրանով պայմանավորված՝ 15 օրվա համար վճարվածը բարձր աշխատավարձ ներկայացնելը ընդունելի չէ, քանզի իրականում 14 ժամ աշխատանքային գրաֆիկով նորմալ աշխատաժամանակի դեպքում այն կկազմեր 1,3 ամիս, և ոչ 15 օր։ Բացի դա, այստեղ հարցը միայն վարձատրությունը չէ, այլ գերծանրաբեռնվածությունը, որը իրապես վտանգում է ոչ միայն վարորդներին, այլև հանրությանը, քանզի նրանք տեղափոխում են մարդկանց։ Ես, օրինակ, պահանջում են, որ վարորդը օրեկան աշխատանքային օրեսդրությամբ սահմանաված աշխատաժամանակից ավել չաշխատի, այլ այն հերթափոխվի այլ աշխատակցով, հակառակ դեպքում այդ գերծանրաբեռնվածության անմիջական զոհը կարող ենք լինել բոլորս։ Սա ևս խնդիր է, որը պետք է բարձրաձայնենք և այդ կերպ իրացնենք նաև մեր իրավունքների և շահերի պաշտպանությունը»։ Աղբյուրը` Գևորգ Դավթյան |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18