Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Սրանք թաթախված են կոռուպցիայի մեջ, մեխանիզմեր էլ չեն մտածում, անում են քյասար»․ Սևակ Հակոբյան

186
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 23:30
«Սրանք թաթախված են կոռուպցիայի մեջ, մեխանիզմեր էլ չեն մտածում, անում են քյասար»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1․ Դիլիջանի համայնքապետը աճուրդով հող է օտարել․ համայնքի հող է օտարել․ աճուրդին մասնակցել է իր եղբայրը, ու պատկերացնու՞մ եք բախտավորին՝ հաղթել է հենց մեկնարկային ամենացածր գնով՝ ձեռք բերելով 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը: Դիլիջանի քաղաքապետն էլ, շահողի եղբայրը, ի դեպ, եղել է աճուրդային հանձնաժողովի նախագահը: Իր հետ փոխկապակցված անձի օգտին կայացրել է որոշում․ շահերի բախում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է գիտե՞ք որքանով․ 300 հազար դրամով։ Համայնքապետը մի պատճառաբանություն է բերում, որ չգիտես՝ նա ում է ավելի շատ դնում հիմարի տեղ, ասում է՝ ես աճուրդի հանձնաժողովի նախագահն եմ, հենց էդ ժամանակ եմ անունը կարդալով իմացել, որ իմ եղբայրն է մասնակցում աճուրդին։ Հնդկական կինո է պատմում։ Անունը կարդացի, տեսա՝ այ քեզ բան, Սասուն Սարգսյան է, իմ եղբոր անունն էլ է Սասուն, հայրանուններն էլ է բռնում, երկուսս էլ ոնց որ նույն տանն ենք ծնվել, վայ քու, իմ եղբայրն է՞։ Այ սենց գեղական կարգով, մարդկանց էշի տեղ դնելով, իրենց գործերն առաջ են տանում։

2․ Լրահոսն եմ կարդում՝ Վեդու համայնքապետարանը 200 քանի միլիոն դրամի պայմանագրեր է կնքել Վեդու համայնքապետ, աշխարհահռչակ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի քեռու՝ Գրիգոր Մանուկյանի ընկերության հետ։ Էս մարդու հետ հեղափոխությունից հետո արդեն 506 մլն դրամի, այսինքն՝ ավելի քան 1 մլն երկու հարյուր հազար դոլարի 15 հատ պայմանագիր են կնքել։ Երբ որ Գարիկը աշխատում էր մարզպետ, քեռու տղան էլ իր օգնականն էր։ Գարիկ Սարգսյանը մինչ 2016 թվականը սովորական խոպանչի էր, 2016-18 թվերը՝ ընդամենը 2000 բնակչություն ունեցող Նոր Կյանք գյուղի գյուղապետ դարձավ․ հիմա՝ հեղափոխությունից հետո, միլիոնների հետ գործ է անում։ Հայտարարագիրն ես կարդում՝ 53 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել մարդը։ Բա՛։ Հիմա հարիֆը ո՞վ է, կասեք, չէ՞։ Կոռուպցիա է, չէ՞։ Չէ, ի՞նչ եք խոսում, կոռուպցիան նախկինների վախտ էր, սրանք միամիտ հարիֆներն են, գործարքի ժամանակ անունը կարդալով են բացհայտում, որ եղբայրն է։

3․ Ֆինանսների ՔՊ-ական նախարարի հայտարարագրում էնքան աղաղակող խախտումներ կան, որ փաստաբաններն ուսումնասիրելուց հետո հատուկ ասուլիս են հրավիրում, ասում են՝ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան։ Ինչ-որ հորինված ամսաթվեր է ամեն անգամ գրում ավտոմեքենաների ձեռք բերման։ Այ ժողովուրդ, պարզվում է, մեր մաքրամաքուր հեղափոխական մինիստրը՝ 1 մլն դոլարի վարկ է ստացել՝ 0 տոկոսով։ Քաղաքացուն 280 հազար դրամ ապառիկ չեն տալիս, որ լվացքի մեքենա գնի, նիկոլական նախարարը, որը ՔՊ հիմնադիր անդամ է, 1 մլն դոլարի վարկ է վերցնում՝ զրո տոկոսով, մի հատ էլ, նրա բիզնեսը, որը ուրիշի անունով է գրանցվել, մի 100 մլն դրամից ավելի հարկային արտոնություն է ստացել։ Հիմա սրան ի՞նչ անուն կտաք։ Հայաստանը վարկ է վերցնում միլիոնավոր դոլարների, մեծացնում է արտաքին պարտքը, մեր հաշվին, մենք ենք փակում, հետո ֆինանսների նախարարը, ՔՊ-ականները ստանում են զրո տոկոսով վարկեր ու հարկային արտոնություններ։

4․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ սոցապ նախարարի ընտանիքին, մասնավորապես՝ հորեղբորը պատկանող «Լիաննա գարդեն հոլ» ռեստորանում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն է հայտաբերվել, աշխատողների աշխատավարձն էլ 4 մլն դրամի չափով պակաս է ներկայացրել հարկային մարմնին։ Էս լուրից հետո սոցապնախարարը ոչ միայն չի լքում իր պաշտոնը, չէ՞ որ իր հարազատը թաքցնում է հարկերը, իր ոլորտում՝ սոցապնախարարությունում, թոշակառուն չի կարողանում նորմալ թոշակ ստանա․ նախարարը մնում ա իր պոստին ու դեպքը հայտնի դառնալու հաջորդ օրը կազմակերպում է «սոցիալական արդարություն» անունը կրող համաժողով, որին մասնակցում են արևմտյան դեսպաններ ու գնում նստում է Նիկոլի կողքը։ Վերջ, Նիկոլի հետ սաղ հարցերը լուծած է, մնում է իր պոստին, էդ արևմտյան դեսպաններն էլ են կարծես «օք»։ Սա կոռուպցիա՞ է, ժողովուրդ ջան, թե՞ որ ուրիշն է անում կոռուպցիա է, ու շատ վատ բան, այ որ իրենք են անում, հալալ լինի։

5․ Երևանի փոխքաղաքապետ, նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի հայրը՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը, մամուլը գրեց, որ մինչև որդու պաշտոնյա դառնալը երբեք որևէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: Միանգամից, մի 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, մեկից մեկ մի 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել՝ շուրջ 4 մլն դոլար, հետաքրքիր է, չէ՞․ բա հլը ստեղ նայեք՝ էդ վարկի 14 տոկոս տոկոսադրույքի 12 տոկոսն էլ պետությունն է փակելու, այսինքն՝ մենք, հարկատուներս․ պետության կողմից 102,5 մլն դրամ սուբսիդավորում է ստացել, Ավինյանի տեղակալի հայրը։ Բա։ Չէ, ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի բոլոր թոշակառուները հնարավորութուն ունենան այ էդպես դոլարային միլիոններով գործարքներ անել․ բայց Արմեն Փամբուխչյանի՝ նախկինում ոչ փողատեր, ոչ բիզնեսմեն հայրը կարո՞ղ էր այդ ամենը անել, եթե որդին չլիներ ՔՊ-ական բարձր պաշտոնյա։ Լրիվ հաջողակ տղամարդ կոչմանը համապատասխան։

Ու սենց լիքը դեպքեր։ Սրանք թաթախված են ուղղակի կոռուպցիայի մեջ, մեխանիզմեր ու ծրագրեր էլ չեն մտածում, դա անում են ուղիղ, քյասար։ Նիկոլը գնում է հակակոռուպցիոն կոմիտե ու ասում՝ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում։ Ես չգիտեմ, կարող է Նիկոլը նկատի ուներ մարտի 1, եսիմինչ դատարկ թեմաները, հաստատ ոչ Փամբուխչյանի հոր ձեռքբերումները կամ իր մինիստրի․ բայց, ժողովուրդ ջան, հենց սա տեսնողը, իհարկե կունենա անբավարարվածության զգացում։ Մենք մոռացել ենք մի բան․ երբ իրենք եկել են իշխանության, հենց է՛ս են քլնգել։ Նիկոլը խոստացել էր, որ չի լինելու խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով պաշտոնի նշանակում։ Բա մեկը չասի՝ բա ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին էդ ի՞նչ արժանիքներ է ցույց տվել, որ դարձավ Հրազդանի համայնքապետ։ Է Սերժի վախտ թող դառնար։ Այ մարդ, թող գոնե մտքով անցներ, չի անցել չէ՞, որովհետև ի՞նչ կապ ուներ, որ։ Էդ Սասուն Միքայելյանը էդ ի՞նչ էր արել, որ էդքան կռված ու վաստակ ունեցող տղամարդկանցից հենց ինքը դարձավ Երկրապահի նախագահ։ Ասում ա՝ Հեղափոխությունը Արցախից կարևոր ա, մենք պետք է հանձնենք, որովհետև Ադրբեջանը ուժեղ ա, նման նապաստակ հայտարարություններ անողին, ուզում եք ասեք, 90-ականների պատերազմ անցած տղերքը, ընտրում են «Երկրապահ»-ի նախագա՞հ։ Լու՞րջ, ուրիշ չկա՞ր։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան