Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից»․ Հովիկ Աղազարյան

109
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 15:00
«Նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի հետ զրույցում հայտնել է, որ մանդատը դնել-չդնելու հարցը դեռ ծանրութեթև է անում, առաջիկայում վերջնական որոշում կկայացնի։ Նրա խոսքով, իր վրա ճնշումներ չկան, կան միայն խորհուրդներ՝ լսելու վարչապետի խնդրանքը։
Դիտարկմանը, թե մանդատը չդնելու դեպքում, ըստ լուրերի, Գլխավոր դատախազն է ԱԺ մտնելու՝ անձեռնմխելիությունից զրկելու համար, Աղազարյանը պատասխանեց․ «Ինձ համար այդ տարբերակը երևի թե ավելի նախընտրելի է, որովհետև դա իրավական գործընթացների մի էտապ կարող է հանդիսանալ։ Եթե ես խոչընդոտում եմ գործերի քննությանը, չեմ ներկայանում կամ վտանգ եմ հանդիսանում հասարակության համար, հիմնավորումը կբերվի և այդ հիմնավորումների հիմքով ԱԺ-ն կզրկի ինձ անձեռնմխելիությունից, որը հնարավորություն կտա իրավապահներին ինձ կալանավորելու։ Դա նորմալ իրավական գործընթաց է, որը չի վիրավորում իմ անձը, չի նսեմացնում ինձ։ Ես դրան պատրաստ եմ»,- ասաց Աղազարյանը: