«Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը ճշգրիտ չէ». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը, այդուհանդերձ, կարծում եմ այդքան էլ ճշգրիտ չէ: Օրինակ, առնվազն այն պատճառով, որ Վրաստանում էական խաղացող է Չինաստանը, իսկ Հայաստանում Չինաստանը համենայն դեպս առայժմ ակտիվ խաղացող չէ: Գուցե ունի ծրագրեր, կամ՝ անկասկած ունի, բայց դրանք կախված չեն անմիջականորեն Վրաստանի իրավիճակից: Սա գործոններից կամ հանգամանքներից մեկն է: Կան շատերը, որոնք թույլ չեն տալիս Վրաստանն ու Հայաստանը դիտարկել այսպես ասած հայելային կերպով, պատկերացնելով, թե՝ ինչ վճռվի այնտեղ, նույն «վճիռն» էլ լինելու է Հայաստանի առնչությամբ: Իհարկե Վրաստանում տեղի ունեցողը խիստ կարևոր է, իհարկե շատ գործոններ էլ ուղիղ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա՝ այս կամ այն կերպ զարգանալու դեպքում, բայց չկա ընդհանուր հայելայնություն կամ նույնություն: Բայց, Հայաստանի ու Վրաստանի պետական կենսունակության ու անվտանգության համար հիմնարար խնդիրը հենց դա է՝ կարողանալ հասնել թե միջպետական, թե հասարակական օրգանականության, կոոպերացիայի շատ սերտ մակարդակի: Ըստ իս, դրա առավել մեծ հնարավորությունը կա, եթե Վրաստանում կառավարող լինի այն մտածողությունն ու աշխարհընկալումը, որ իշխանության ղեկին է ներկայումս: Որովհետև այդ հարցի մասշտաբը թե՛ ներվրացական չէ, թե՛ անգամ կովկասյան չէ: Այդ հարցի մասշտաբը գլոբալ դիմակայությունն է, որը այսպես ասած պետական-ազգային ինքնությունների և վերազգային, վերպետական ֆինանսա-տեխնոլոգիական ցանցայնության միջև է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30