Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել»․ Ոսկան Սարգսյան

94
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 10:12
«Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել
Կիրանցի բնակիչները, իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ,միակողմանի , անօրինական կերպով Կիրանց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո գյուղի բնակչությունը պառակտվել է 3 մասի՝ հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացածներ, փոխհատուցում չստացածներ, զոհված հերոսների հարազատներ և չեզոքներ։ Պետական բյուջեից փոխհատուցում ստացած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և Կիրանցի հողերի հանձնումը դատապարտողներն այնքան անհաշտ հարաբերությունների մեջ են, որ միասին միջոցառումների չեն մասնակցում, կամ մասնակցելու դեպքում արագ հեռանում են։ 400-ից էլ քիչ բնակիչ ունեցող, հերոսական տարագրություն ունեցող Կիրանցում անառողջ մթնոլորտ է ստեղծվել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան