Զելենսկին «լուրջ ազդակ» է հղել` պատրաստ է դադարեցնել պատերազմն` առանց տարածքները վերադարձնելու. #Bloomberg
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (որի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 20-ին) լուրջ ազդակ է ուղարկել՝ հայտարարելով, որ պատրաստ է զիջել երկրի նախկին տարածքները՝ խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին նոյեմբերի 30-ին գրում է Bloomberg-ը։ «Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարը պատրաստ է դադարեցնելու հակամարտությունը՝ առանց վերադարձնելու բոլոր տարածքները»,- նշվում է զեկույցում։ Գործակալությունը հիշեցնում է, որ մեկ օր առաջ Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ կարող է համաձայնվել հրադադարի և որոշ տարածքներից հրաժարմանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։ Սակայն մինչ այժմ ոչ մի երկիր Ուկրաինային նման լուծում չի առաջարկել։ «ՆԱՏՕ-ի անդամները դիմադրում են Ուկրաինայի՝ մոտ ապագայում ռազմական դաշինքին միանալու ցանկությանը, քանի որ փոխադարձ պաշտպանության մասին դրույթները նրանցից կպահանջեն ուղարկել իրենց ուժերը՝ հետ մղելու ցանկացած հարձակում»,- նշում են լրատվամիջոցները։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
