«Հիանալի թիմ ենք հանել առաջնությանը մասնակցելու, հաղթում ենք և ապացուցում»․ Կարեն Գիլոյան
![]() Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը վստահել է Բանակային սպորտի համաշխարհային միությունը, նշանակում է, այս մրցույթն ամբողջովին իրենց տիրույթում է և իրենք են պատասխանատու: Ինչ կանոնակարգ է սահմանված՝ միայն իրենց իրավասության դաշտում է, իրենք են որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու զինծառայության մեջ գտնվող ուժեղագույն մարզիկները չընդգրկվեցին այս առաջնությունում: «Բանակային սպորտի համաշխարհային միության որոշումից ելնելով էլ բանակն է որոշում կազմը և փառք Աստծո, արդեն տեսնում ենք, ինչ վառ մասնակցություն են ունենում մեր մարզիկները: Ուժեղագույն իրենց կազմը, գուցե, հենց սա էր, և սա էր, ըստ կանոնակարգի, թույլատրված կազմը, որով կարող էին մասնակցել: Էդպես իրենք են որոշել: ԿԳՄՍՆ-ն այս առաջնությանը ուղղակի սատարում է, որպեսզի այն բարձր մակարդակով անցնի և ՀՀ-ի պատիվը բարձր պահենք աշխարհում: Մնացած բոլոր հարցերի իրավասությունը ՊՆ դաշտում են, իրենք են որոշել կազմը, որը պետք է բարձր պահի ՀՀ պատիվը, և եզրափակչի 4 մասնակիցների արդյունքները դրա վկայությունն է, որ ճիշտ որոշում են կայացրել»,- նշեց Գիլոյանը՝ հավելելով՝ մենք հիանալի թիմ ենք հանել այս առաջնությանը մասնակցելու, մենք հաղթում ենք և ապացուցում, որ շատ ուժեղ ենք։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
