Նիկոլ Փաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։ Ըստ «24Նյուզ»-ի աղբյուրների՝ միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։ Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։ Թեմայի վերաբերյալ աղբյուրը փորձել է պարզաբանումներ ստանալ Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքել է, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
