«Ինձ ներկայացրեցին ցուցակ, որտեղ չկային Երվանդ Քոչարի որոշ գործեր». Ռուբեն Քոչար
![]() «Երվանդ Քոչարն իր ամբողջ ունեցվածքը ժառանգել էր տիկնոջը: Մայրս էլ ստեղծել է «Երվանդ Քոչար»-ի թանգարանը: Մենք՝ եղբորս հետ, մեզ ժառանգված գործերը տրամադրեցինք թանգարանին: Ես հանձնել եմ 21 գործ»,-ասուլիսի ժամանակ ասաց հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երևանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը: Նա նշեց, որ մայրը թանգարանի ֆոնդապահ, այնուհետև տնօրեն էր նշանակել իրենց հարսին՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարին: «Երբ տարիներ անց ես վերադարձա հայրենիք և գնացի թանգարան, Լալա Մարտիրոսյան-Քոչարը ուրախ չէր իմ գալու համար: Երբ մոտեցավ Երվանդ Քոչարի 125 հոբելյանական ամյակը, ես որոշեցի և քայլեր արեցի, որպեսզի Երվանդ Քոչարի գործերը Հայաստանից հանենք դուրս: Հայաստանում բոլորս գիտենք, տեսնում ենք: Ասացի՝ իմ սեփականություն հանդիսացող գործերը կհանեմ և կցուցադրեմ: Երբ անցյալ տարեվերջին հարցրեցի, թե այդ գործերը որտեղ են, Լալա և Կարինե Քոչարներն ինձ բերեցին ցուցակ, կողքին էլ նշված, թե այս, այս գործերը չկան: 7 գործ չկար: Չեն հիմնավորել, թե ինչու չկա»,- ասաց Քոչարը: Հիշեցնենք՝ ՔՈՉԱՐ մշակութային հիմնադրամը երեկ հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
