Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

«Էդ «Վոթսափի» հավելվածը ջնջեք, դա շաքարի բուն է»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Սուրեն Գրիգորյանին

108
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 12:48
«Էդ «Վոթսափի» հավելվածը ջնջեք, դա շաքարի բուն է»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Սուրեն Գրիգորյանին

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը կեղծ անվանեց քաղաքային իշխանությունների կողմից առաջարկվող քաղաքային տրանսպորտի ուղեվարձի արտոնությունների փաթեթը՝ նշելով, որ պարզապես թանկացման տարբեր շերտեր են առաջարկվում։ Նա նաև անդրադարձավ համակարգը սպասարկող «Թելսել» ընկերության հետ կնքված պայմանագրին, համաձայն որի՝ «համակարգի մատակարար ընկերությունը վերջին հինգ տարում պետք է նմանատիպ համակարգի ներդրում իրականացրած լինի առնվազն 200 շարժակազմ ունեցող նվազագույնը երեք քաղաքներում»։ «Իսկ ձեր սիրած «Թելսել»-ը 0 ներդրում է կատարել։ Ուզում եմ հասկանալ, որ բանակին կլուբնիկ վաճառող ֆիրման փայատեր է «Թելսել»-ին, դրա՞ համար եք վախենում վռնդել։ Պարո՛ն Ավինյան, էսքանը տեսնելով, ինչո՞ւ հետևողական չեք լինում, ականջները քաշում, «Թելսել»-ին էլ մի հատ ապտակ տալիս, ասում՝ ստեղից գնացեք»,- ասաց Մանուկյանը։
Նա իր խոսքում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին «ծովահրեշ» անվանեց և նրան խորհուրդ տվեց «Վոթսափի» հավելվածը ջնջել, որը շաքարի բուն է․ «Էս ամբողջը վերջում ջարդելու են ձեր վրա, բայց ձեր մեղքը, ինչպես տեսնում եմ, 0 է։ Ուղղակի, ոնց որ թե էն կլուբնիկն է պատճառը, որ հովանավորում եք»,- ասաց Մանուկյանը։

«Էդ «Վոթսափի» հավելվածը ջնջեք, դա շաքարի բուն է»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Սուրեն Գրիգորյանին