Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Դեռ չի վերադարձե՞լ իր «վոյաժներից», մի հատ գնա, հանդիպի մարդկանց հետ». Դավիթ Մանուկյան

123
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 16:42
«Դեռ չի վերադարձե՞լ իր «վոյաժներից», մի հատ գնա, հանդիպի մարդկանց հետ». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում մեծաթիվ վարորդներ գործադուլ են սկսել՝ բողոքելով աշխատանքային պայմաններից։ Թե որքանով են վարորդների բողոքները հիմնավոր՝ չգիտեմ, անհրաժեշտ է քննարկել, հասկանալ, սակայն նորմալ, ընդունված երևույթ է, երբ մարդիկ գործադուլի միջոցով բարձրաձայնում են իրենց բողոքը։ Բնականաբար՝ սա առաջացրել է լուրջ անհարմարություն բնակիչների համար, սակայն գործադուլի իմաստը հենց դրանում է, որ ունենա որոշակի հետևանքներ՝ դրանով, իսկ հանրության և համապատասխան պատկան մարմինների ուշադրությունը՝ իր վրա գրավելու համար։
Հիմա Երևանի քաղաքապետարանը արձագանքելով վարորդների իրականացրած գործադուլին՝ սպառնալիքներ է հնչեցրել, դիմելով իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու համար։
Նորից կրկնեմ՝ քաղաքապետարանը սպառնում է մարդկանց քրեական գործերով, ինչ է թե նրանք որոշել են գործադուլ իրականացնել՝ արտահայտելով իրենց բողոքը, որը ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է։
Իհարկե կարող են ասել, որ խախտել են աշխատանքային օրենսգրքի՝ այս, կամ այն հոդվածը, սակայն այստեղ խնդիրն այլ է։
Մի՞թե ոչ մի բողոք, դժգոհություն, խնդիրների բարձրաձայնում, առաջարկություններ չեն հնչել վարորդների կողմից և ուղղակի, հենց այնպես, մի օր առավոտյան մարդիկ որոշում են դուրս չգալ աշխատանքի՝ իհարկե ո՛չ՝ չի կարող այդպես լինել։ Եղել են խնդիրներ, բողոքներ, որոնք քաղաքային իշխանությունները անտեսել են, չեն փորձել հասկանալ դրանք և լուծումներ տալ։
Երբ հիմա ներողություն են խնդրում քաղաքացիներից, ստեղծված իրավիճակի համար՝ փորձելով պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մեղմ ասած ազնիվ չէ։
Ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն քաղաքային իշխանություններն են։
Բա ո՞ւր է քաղաքապետը, դեռ չի՞ վերադարձել իր տասնյակ միլիոնանոց «վոյաժներից», մի հատ գնա, հանդիպի մարդկանց հետ, լսի նրանց»:

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան