Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում». Վահրամ Աթանեսյան

209
Երեկ, 20:30
«Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ աշխարհը մեզ ընկալում է՝ որպես «նահատակ ժողովրդի»: Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ԼՂ կրթական բոլոր հաստատություններում, պետական ու համայնքային կառավարման մարմինների նստավայրում «Մահ իմացյալ անմահություն է» գրությամբ պաստառների «շքահանդես» էր: 20-րդ դարավերջին պատերազմ շահած երկրում 5-րդ դարի կրոնախև պատմիչի ռեինկարնացիան ի՞նչ իմաստ ուներ: Հայ ժողովրդի պատմությունից, գրականությունից, մշակույթից, քաղաքակրթական ինքնությունից բացարձակապես անտեղյակ, ռուսական կրթությամբ, ռուսագիր և կայսրության հպատակ մեկն Արցախը համեմատել էր Ավարայրի հետ, որպեսզի ինքն էլ Եղիշեին նույնականանա: Երբ բարձրաստիճան մի պաշտոնյայի հարցրի՝ Ստեփանակերտ այցելած Մինսկի խմբի համանախագներից մեկը եթե հարցնի՝ պաստառին ի՞նչ է գրված, ինչպե՞ս է թարգմանելու, հիմնավորելու, որ ԼՂ հայ բնակչության կարգախոսը «մահ իմացյալն է», ուսերը թոթվեց: Որովհետեւ ինքն էլ տեխնոկրատի ռուսական կրթություհւկխխխն ուներ, եւ միայն հպանցիկ լսել էր, որ հայերը 5-րդ դարում պարսիկների դեմ մի ճակատամարտ են տվել, որտեղ «քաջերը քաջերի դեմ կռվել են, բայց ոչ հաղթող է եղել, ոչ՝ պարտվող»:
Հ.Գ. Երեւի մի հիսուն-վաթսուն տարի առաջ է Վարդգես Պետրոսյանը «Հայկական էսքիզներում» կասկածել՝ Պարսկաստանի պատմությունն Ավարայրի ճակատամարտ գիտի՞: Դա ազգային վերածննդի, պահանջատիրության զարթոնքի էպոխան էր, երբ ոչ ոք Ջորջ Սորոսի անունը լսած չկար: Բայց Հայաստանում «սորոսական» հարցեր տալիս էին: Որովհետեւ հայրենիքի եւ ժողովրդի ապագայով մտահոգ էին, մտավորական էին, համարձակ էին»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան