Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«Նույն քաոսային վիճակն այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում». Անուշ Պողոսյան

254
Այսօր, 02:12
«Նույն քաոսային վիճակն այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՆՈՐԻՑ «ՓՆԹԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԱՊԱԳԱՆ ՀԱՍԱՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
————————————————————————————
2021 թվականի սեպտեմբերին հաստատվեց <«Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Որոշման պաշտոնական հրապարակման օրը 3 սեպտեմբերի 2021 թվականն էր: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գործող կազմակերպությունները, իսկ լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա չունեցող կազմակերպությունները՝ լիցենզիա ստանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում պետք է ներդնեին որակի կառավարման համակարգը․
Այս որոշման 5-րդ կետով ենթադրվում էր, որ որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարություն կողմից պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ և լաբորատոր գործունեություն իրականացնողները պետք է դիմեին և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվեր որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ ուսումնասիրություն և լիազոր մարմինը, աշխատանքային խմբի ներկայացրած եզրակացության հիման վրա, գնահատման գործիքով 80 (ութսուն) և ավելի անցումային տոկոս հավաքած բժշկական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության դիմումը բավարարեր, իսկ 80-ից (ութսունից) ցածր տոկոսի դեպքում՝ մերժվեր՝ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկելով դիմումը ներկայացրած բժշկական կազմակերպությանը։
Եվ հիմա զավեշտը
Աշխատանքային խումբը ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 29-ին և https://www.e-draft.am/projects/8009 շրջանառվում է մի նախագիծ, որով Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կասեցվում է։
Ստացվում է նույն քաոսային վիճակը այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում․․․
Հ․Գ․ Սա հերթական ոլորտային կործանումն է՝ ի շահ մի քանի տնտեսվարողների:
Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, դուք տեղյա՞կ եք, որ նախարարությունում կա բարձ պաշտոնյա, ով, ըստ շրջանառվող լուրերի՝ 1մլն և ավելի գումարով որակի կառավարման համակարգի փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն»:

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան