Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար նվերաշատ են եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք և սեր» անվամբ։ Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք, որն այնուհետեւ ամրացվում է մոմապատ պատինայով։ Քանդակը մի կողմից պատկերում է Սրբություն Ֆրանցիսկոս Ասսիզենցուն, ով խաղաղության, մարդկության և բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության, վտանգված աշխարհի պատկերը։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը ՀՀ դրամով կազմել է 37 հազար 978 ՀՀ դրամ։ |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
5718:24Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
5618:14Համացանցում կադրեր են տարածվել Գախարիայի հետ կապված միջադեպից (տեսանյութ)
8716:31«Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել». Արմենակ Դանիելյան
5716:12«Եկել եմ՝ աջակցեմ Մարությանի կազմակերպած արշավին». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8214:48«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության (տեսանյութ)
9914:42